Պատրաստեք բրնձով տորթ հետևյալ բաղադրատոմսով
Բրնձով Տորթ շատ համեղ Պատառ - Բուտերբրոդ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Բրնձով Տորթ շատ համեղ Պատառ - Բուտերբրոդ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Բրինձը խաշել և թողնել, որ սառչի: Ձվի սպիտակուցները առանձնացնել դեղնուցից, սպիտակուցները լավ հարել և ավելացնել բրինձին: Բրինձին ավելացնել նաև մանրացված սամիթը, աղը պղպեղը և այլ համեմունքները: Ապա զգուշությամբ խառնել: Սոխը կտրատել և ձեթի մեջ տապակել: Սառչելուց հետո խառնել ձվի դեղնուցի հետ միասին: Տակդիրը ձեթով պատել, վրան տարածել բրինձի մի մասը, ապա սոխառացը, հետո երկու մասի բաժանված նրբերշիկները, ավելացնել մնացած բրինձը, թթվասեր քսել, և քերիչով անցկացված պանիր լցնել վրան: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 35 րոպե:
Автор и администратор сайта 1001recepti.info