Պատրաստեք սմբուկով տորթ հետևյալ բաղադրատոմսով
Սմբուկով տորթ Հայկական Աղցան է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Սմբուկով տորթ Հայկական Աղցան է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Սմբուկները երկարությամբ շերտատել, աղ ցանել և թողնել մեկ ժամ: Ձեռքով սեղմել-քամել և տապակել բուսայուղի մեջ: Լոլիկները օղակ-օղակ կտրատել: Սխտորը գործիքով ճզմել, խառնել մայոնեզին: Վերցնել խորը աման, տակը պոլիէթիլենային թաղանթով (ցելոֆանով) ծածկել: Սմբուկի շերտերը շարել ափսեի տակն ու կողքերը, ասես կրկնելով ափսեի ձևը: Սմբուկների վրա մայոնեզ քսել: Լոլիկների վրա մայոնեզ քսել, նորից մի շերտ սմբուկ դնել և այսպես շարունակ: Թողնել 5-6 ժամ սառնարանում, որ համերը միախառնվեն: Հետո տորթը շուռ տալ մեծ ափսեի մեջ, տոպրակը հեռացնել, վրան առատ կանաչի շաղ տալ և մատուցել:
Автор и администратор сайта 1001recepti.info