Պատրաստեք սելդը մուշտակի մեջ հետևյալ բաղադրատոմսով
Սելդը մուշտակի մեջ շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Սելդը մուշտակի մեջ շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Կարտոֆիլն ու գազարը եփել, հովացնել եւ մաքրել: Բազուկը եփել, հովացնել, մաքրել: Ձուն եփել: Լցնել սառը ջրի մեջ, հովացնել ու մաքրել: Սելդի փափկամիսը ոչ մեծ կտորների բաժանել: Կարտոֆիլը մեծ քերիչով քերել: Բազուկը քերել մեծ քերիչով, գազարը նույնպես: Ձվերը միջին քերիչով քերել: Սոխը մաքրել, մանր կտրատել: Որպեսզի սոխի կծվությունն անցնի, լցնել եռման ջուր ու 10 րոպե թողնել, հետո ջուրը թափել: Պատրաստում ենք աղցանը. Առաջինը դնել կարտոֆիլի շերտը, մի քիչ մայոնեզ քսել, դնել սելդը, մայոնեզ քսել: Հետո դնել սոխը, քերած ձվի մի մասը՝ մյուսը թողնել զարդարելու համար: Այս շերտը նույնպես մայոնեզով ծածկել: Հետո դնել գազարի շերտը ու նորից մայոնեզ քսել: Վերջինը դնել բազուկի շերտը, մայոնեզ քսել: Զարդարել ձվի մնացած մասով:
Автор и администратор сайта 1001recepti.info