Պատրաստեք աղցան ՛՛շնորհավոր ամանոր՛՛ հետևյալ բաղադրատոմսով
Աղցան ՛՛Շնորհավոր Ամանոր՛՛ շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Աղցան ՛՛Շնորհավոր Ամանոր՛՛ շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Հավի փափկամիսը եփել մինչ պատրաստվի, հովացնել ու մանր կտրատել: Սալորաչիրը թրջել տաք ջրում 10 րոպե: Ջուրը թափել, սալորաչիրը մանր կտրատել: Ձուն եփել, հովացնել: Առանձնացնել դեղնուցն ու սպիտակուցը: Քերել քերիչով: Հավի փափկամիսը խառնել մայոնեզով, աղ ցանել, շարել ափսեում: Դնել դեղնուցը, մայոնեզ քսել: Շարել սալորաչիրը: Մի քիչ մայոնեզ քսել: Ընկույզ լցնել: Շարել պանիրը, մայոնեզ լցնել: Դնել սպիտակուցը: Զարդարել նռան հատիկները:
Автор и администратор сайта 1001recepti.info