Պատրաստեք ամանորյա աղցան հավի կրծքամսով ու բրոկկոլիով հետևյալ բաղադրատոմսով
Ամանորյա աղցան հավի կրծքամսով ու բրոկկոլիով շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Ամանորյա աղցան հավի կրծքամսով ու բրոկկոլիով շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Կարտոֆիլը եփել, հովացնել ու մանր խորանարդիկների բաժանել: Այս ամանորյա աղցանի համար բոլոր բաղադրիչները պետք է շատ մանր կտրատել: հավի կրծքամիսը խորանարդաձևկտրատել, այնուհետև պատառաքաղով քրքրել:Գազարը եփել,հովացնել, մանր կտրատել, մի քանի կտոր պահել զարդարելու համար: Կարելիէ նաև թթու կամ մարինացված վարուգ ավելացնել, էլի մանր կտրատած: Բոլոր բաղադրիչները լցնել հարմար ու խոր թասի մեջ, որպեսզի հեշտ լինի խառնել: Դեղնուցը մանրացնել, իսկ սպիտակուցը մի կողմ դնել: Ավելացնել մայոնեզ ըստ ճաշակի ու խառնել:Լավ կլինի,եթե մայոնեզը լինի տանը պատրաստած ու մի քիչ կծու: Սպիտակուցը մանր քերիչով քերել: Բրոկկոլին աղի եռացող ջրի մեջ դնել 2-3 րոպե: Դնել քամիչի վրա, սառը ջուր լցնել վրան: Աղցանի համար անհրաժեշտ է օվալաձը, ուղղանկյուն կամ քառակուսի ափսե, բայց ոչ հարթ մակերեսով: Աղցանը դնել ափսեի ամողջ մակերեսով, կողքերն ու վերին մասը հավասարեցնել, բոլորկողմերից քերած սպիտակուց լցնել: Սուր ծայրով դանակի օգնությամբ թարմ վարունգից ստանալ եղևնի: Ամանորյա աղցանի թվերը սարքելսոխից: Աղցանը զարդարել եղևնիով ու գազարիխորանարդիկներով:
Автор и администратор сайта 1001recepti.info