Պատրաստեք աղցան ՛՛վիշապ՛՛ հետևյալ բաղադրատոմսով
Աղցան ՛՛Վիշապ՛՛ շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Աղցան ՛՛Վիշապ՛՛ շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Գազարն ու ձուն եփել: Ձուն մաքրել, դեղնուցն ու սպիտակուցն առանձնացնել: Մի քիչ սպիտակուց թողնել զարդարելու համար, մնացածը քերել քերիչով: Դեղնուցը կարելի է մանրացնել: Ապուխտը խորանարդիկների բաժանել: Պանիրը միջին քերիչով քերել: Գազարը մաքրել ու միջին քերիչով քերել: Լոլիկների ավելորդ մասերը հանել, կտրատել : սպիտակուցից վիշապ սարքել ափսեի մեջ: Մի քիչ աղ ավելացնել, մայոնեզ լցնել: Շարել ապուխտը, լոլիկը, աղ ցանել, մայոնեզ լցնել: Պանիրը դնել ու մայոնեզ քսել: Գազարից սարքել գլուխը, թաթերն ու պոչը: Մնացածը զարդարել դեղնուցով: Մնացած սպիտակուցից սարքել աչքերը, գազարից՝ ականջներն ու պոչը, լոլիկից՝ բերանը, ձիթապտղից՝ կոպերը, քիթը, ճանկերը ու մարմինը:
Автор и администратор сайта 1001recepti.info