Պատրաստեք աղցան ‘’ձմեռ պապ’’ հետևյալ բաղադրատոմսով
Աղցան ‘’Ձմեռ պապ’’ շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Աղցան ‘’Ձմեռ պապ’’ շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Պատրաստել բոլոր անհրաժեշտ բաղադրիչները ամանորյա աղցանի համար: Ձուն եփել, լցնել սառը ջուր, որպեսզի կճեպը լավ մաքրվի: Կաղամարի համար կաթսայի մեջ լցնել սառը ջուր, որպեսզի ավելի հեշտ լինի թաղանթը հանել: Պղպեղները մաքրել , հանել սերմերը: Մանր խորանարդիկների բաժանել: Կաղամարները մաքրել: Շատ բարակ շերտերի բաժանել: Ձվերը մաքրել, առանձնացնել սպիտակուցը դեղնուցից: Սպիտակուցները քերել մանր քերիչով, դեղնուցներին ձեռք չտալ: Մեծ հարթ ափսեի մեջ շարել կտրատած կաղամարները: Շերտին տալ գլխարկով դեմքի ձև: Կաղամարնմերի վրա լցնել մայոնեզ: Դա կլինի մայոնեզի միակ շերտը. Դրա համար էլ պետք է հաշվի առնել, որ այն հերիքի ամբողջ աղցանի համար: Այնպես քսել մայոնեզը, որպեսզի ափսեն չկեղտոտվի: Եթե այդպես է ստացվել, ապա մաքրել անձեռոցիկով: Որպեսզի դեղնուսը չկչի աղցանաից անհրաժեշտ անմիջապես աղցանի վրա քերել: Քերել մաս առ մաս, զգուշորեն տարածելով աղցանի մակերեսին` համաձայն աղցանի բաղադրատոմսի: Պղպեղը դնել միայն այն մասերում, որտեղ օձիքն ու գլխարկն են: Քերած պանիրով սարքել փոմփոլիկը ու գկխարկի կապիչները, մորուքն ու բեղերը: Հետևեք, որպեսզի դեղնուցը միայն առանձին մասերում մնա, որտեղ կա դեմքը: Կանաչին դնել եղևնու ճյուղերի տեսքով: Ձիթապտուղներից սարքել աչքերն ու թարթիչները, լոլիկից` քիթն ու բերանը: Աղցանը դնել ամանորյա սեղանի կենտրոնում: Այն անպայման ներկաների վրա աննկարագրելի տպավորություն կթողնի: Երբ բոլորն արդեն հիացած կլինեն աղցանով, կարելի խառնել, դնել մեծ ափսեի վրա կամ փոքր մասերով: Աղցանը զարդարել սամիթի ճյուղերով ու ձիթապտուղի կեսերով, այդ ամենը ամանորյա խաղալիքների տեսքով:
Автор и администратор сайта 1001recepti.info