Պատրաստեք շերտավոր աղցան հավով ՛՛սուրբծննդյան աստղ՛՛ հետևյալ բաղադրատոմսով
Շերտավոր աղցան հավով ՛՛Սուրբծննդյան աստղ՛՛ շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Շերտավոր աղցան հավով ՛՛Սուրբծննդյան աստղ՛՛ շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Գլուխ սոխը մանր կտրատել ու տապակել բուսական յուղով միջին կրակի վրա, մինչ դառնա ոսկեգույն: Եփած հավի կրծքամիսը մանր խորանարդիկների բաժանել: Կարտոֆիլն ու բազուկը եփել, մաքրել ու միջին քերիչով քերել:Երբ բոլոր բաղադրիչներն աղցանի պատրաստ լինեն, հարկավոր է սկսել զարդարել ու աստղի ձև տալ:Առաջին շերտը դնել կարտոֆիլը, կարելի է մի քիչ մայոնեզ քսել, այնուհետև դնել հավի կրծքամիսը, ցանկալի կլինի նախօրոք խառնել մայոնեզ ու աղ անել: Հետո դնել տապակած սոխը: Այնուհետև դնել բազուկ թե կողքերին, թե վերին մասում: Նռան հատիկներ դնել աղցանի կողքերին, ինչը կգեղեցկացնի աղցանը: Թողնել մի քիչ ու մատուղել:
Автор и администратор сайта 1001recepti.info