Պատրաստեք պանրով բանջարեղեն հետևյալ բաղադրատոմսով
Պանրով բանջարեղեն շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Պանրով բանջարեղեն շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Սմբուկն ու դդմիկը կտրտել 1.5 սմ հաստության շրջանակների, բուսայուղով երկու կողմից տապակել: Ջեռոցի տապակին յուղաթուղթ փռել, սմբուկն ու դդմիկը հովհարաձև շարել, ամեն մեկի վրա պանրի շերտ դնել, եփել 200 աստիճան ջեռոցում 7-8 րոպե: Սոուս պատրաստելու համար պետք է կարագով թեթևակի տապակել մանր կտրատած սոխն ու սխտորը, ավելացնել խյուսի վերածած պահածոյացված լոլիկը, եփել 3 րոպե, ավելացնել բարակ շերտատած ռեհանը, աղ ու պղպեղ անել: Մարոլի տերևները շարել մատուցվող ափսեի մեջ, վրան պանրով բանջարեղեն դնել, սոուս լցնել և մատուցել: