Պատրաստեք մսով եվ նռան հատիկներով աղցան հետևյալ բաղադրատոմսով
ՄՍՈՎ ԵՎ ՆՌԱՆ ՀԱՏԻԿՆԵՐՈՎ ԱՂՑԱՆ շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
ՄՍՈՎ ԵՎ ՆՌԱՆ ՀԱՏԻԿՆԵՐՈՎ ԱՂՑԱՆ շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Տավարի միսը խաշել, հովացնել, մանր կտրատել: Ձվերը խաշել, մաքրել, խորանարդիկներով կտրատել: Գազարը եփել, սառեցնել, քերիչով անցկացնել: Ընկույզը բլենդերով մանրացնել: Աղցանի ափսեի մեջ դասավորել շերտերը. նախ դնել տավարի միսը, ապա` գազարը, մայոնեզ քսել, ձուն դնել, կրկին տավարի կտրատած միս, գազար, ընկույզ, մայոնեզ: Վերջում շաղ տալ նռան հատիկները:
Автор и администратор сайта 1001recepti.info