Պատրաստեք մարինացված պանիր հետևյալ բաղադրատոմսով
Մարինացված պանիր շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Մարինացված պանիր շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Թեև այս եղանակով կարելի է մարինացնել ցանկացած պանիր, սակայն նախընտրելի է պարմեզանը: Այն խորանարդիկների տեսքով կտրատել: Սխտորը մաքրել, շերտատել: Բուրավետ պղպեղը հավանգով ծեծել: Կարմիր կծու պղպեղը բարակ օղակներ անել, սերմերը հեռացնել: Մեկ լիտրանոց բանկայի մեջ լցնել պանրի կտորները, սխտորը կարմիր պղպեղը, մանրացրած պղպեղը, ռոզմարինը: Խառնել, բուսայուղ լցնել այնքան, որ ծածկի պանիրը: Մեկ օր դնել սառնարան: Հանել, լցնել խոր ամանի մեջ, մատուցել իբրև նախուտեստ:
Автор и администратор сайта 1001recepti.info