Պատրաստեք կաղամբով, խնձորով և եգիպտացորենով աղցան հետևյալ բաղադրատոմսով
Կաղամբով, խնձորով և եգիպտացորենով աղցան շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Կաղամբով, խնձորով և եգիպտացորենով աղցան շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Խնձորը կլպել, սերմատուփը հեռացնել, բարակ շերտատել, վրան լցնել նարնջի հյութի կեսը, խառնել, մի կողմ դնել: Կարմիր և սպիտակ կաղամբները բարակ շերտատել, լցնել թասի մեջ: Հազարի տերևների միայն սպիտակ մասերը շերտատել, ավելացնել թասի մեջ: Սոխը կտրատել բարակ կիսաօղակների, քերել գազարը, ավելացնել եգիպտացորենի հատիկները, մանր կտրատած նեխուրը, չամիչը, խնձորի կտորները: Սոուսը պատրաստել հետևյալ կերպ.` թթվասերը, նարնջի մնացած հյութը, մանր կտրատած մաղադանոսը թասի մեջ խառնել, համեմել սև պղպեղով, լցնել աղցանի վրա, խառնել և մատուցել: