Պատրաստեք բլղուրով աղցան հետևյալ բաղադրատոմսով
Բլղուրով աղցան շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Բլղուրով ամենահայտնի աղցանը, թերևս, թաբուլեն է: Այսօր տաք աղցան ենք առաջարկում, որը, ի դեպ, սառնել է համեղ:
Բլղուրով աղցան շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Բլղուրով ամենահայտնի աղցանը, թերևս, թաբուլեն է: Այսօր տաք աղցան ենք առաջարկում, որը, ի դեպ, սառնել է համեղ:
Կաթսայի մեջ արգանակը տաքացնել, լցնել բլղուրն ու կրակն անջատել, թողնել 20 րոպե: Չամիչի վրա տաք ջուր լցնել, մի կողմ դնել: Պղպեղը մաքրել, քառակուսիների կտրտել, լցնել թասի մեջ, ավելացնել կտրտած սոխը, մաղադանոսն ու նանան, ջրքամած չամիչը, մանրացրած ընկույզը, բլղուրը, վրան քերել կիտրոնի կեղևը: Կիտրոնի հյութն ու ձիթայուղը խառնել, աղ ու պղպեղ անել, լավ հարել, լցնել աղցանի վրա, խառնել: