Պատրաստեք աղցան սիրելի հետևյալ բաղադրատոմսով
Աղցան սիրելի Հայկական Աղցան է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Աղցան սիրելի Հայկական Աղցան է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Ապուխտը խորանարդիկներով կտրատել: Սոխը մաքրել և մանրացնել: Ձուն խաշել և քերիչով անցկացնել: Հում գազարը լվանալ, մանր քերիչով անցկացնել: Պանիրը նախապես սառնարանում պահել, հետո քերիչով անցկացնել: Մարինացված սունկը քամել և շերտատել: Խնձորները լվանալ, կեղևը հեռացնել, քերել, վրան կիտրոնի հյութ ցանել: Սխտորը ճզմել և խառնել մայոնեզին: Աղցանը շերտ առ շերտ աղցանամանի մեջ դասավորել` ամեն շերտի վրա մայոնեզի խառնուրդ լցնելով: Առաջին շերտը կլինի ապուխտը, հետո` սոխը, հետո` խնձորը, չորրորդ շերտը շամպինիոնն է, հաջորդը` պանրիկները: Պանրիկների վրա գազարի շերտն է, և ամենավերևում` քերած ձուն: Զարդարել մանրացրած ընկույզով: Աղցանը կարելի է մատուցել անմիջապես, կարելի է մի քանի րոպե թողնել սառնարանում, այդպես ավելի համեղ է լինում:
Автор и администратор сайта 1001recepti.info