Պատրաստեք աղցան աղվեսի մորթի հետևյալ բաղադրատոմսով
Աղցան աղվեսի մորթի շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Աղցան աղվեսի մորթի շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Գազարն ու կարտոֆիլը խաշել: Սունկը լվանալ, գցել եռացած ջրի մեջ: Սոխը մաքրել: Շամպինիոններն ու սոխը հաստ շերտերով կտրատել, տապակել միջին ուժգնության կրակով մինչև հեղուկ մասը գոլորշիանա: Վերցնել ափսեն, որի վրա մատուցվելու է աղցանը կամ որևէ գլանաձև աման-կաղապար (կարելի է փայլաթիթեղից` ֆոլգայից պատրաստել) և շարել աղցանի շերտերը: Նախ դնել ձկան շերտը: Այն մանրացնել և փշերն ու կաշին հեռացնել: Երկրորդ շերտը սոխեռածն ու սունկն է: Հետո դնել քերիչով անցկացրած պանիրը, վրան մայոնեզ քսել: Չորրորդը կտրատած կարտոֆիլն է, որի վրա ևս պետք է մայոնեզ քսել: Վերջին շերտը խոշոր քերած գազարն է, նրա շնորհիվ է աղցանն այսպես կոչվում: Աղցանը զգուշորեն հանել կաղապարից, թողնել, որ համերը խառնվեն:
Автор и администратор сайта 1001recepti.info