Պատրաստեք բրնձով եվ սնկով տոլմա հետևյալ բաղադրատոմսով
ԲՐՆՁՈՎ ԵՎ ՍՆԿՈՎ ՏՈԼՄԱ շատ համեղ Դիետիկ սնունդ է:
ԲՐՆՁՈՎ ԵՎ ՍՆԿՈՎ ՏՈԼՄԱ շատ համեղ Դիետիկ սնունդ է:
Սոխն ու սունկը կտրատել և շոգեխաշել բրնձաջրում` ավելացնելով ձիթապտղի յուղ, օրեգանո, աղ, 1 բաժակ ջուր: 15-20 րոպե եփել: Կաղամբի թերթերն առանձնացնել, 10 րոպե եփել աղաջրում, որի մեջ կիտրոնի հյութ է խառնած: Կոշտ մասը հեռացնել, որպեսզի փաթաթելը հեշտ լինի: Երբ կաղամբն ու միջուկը պատրաստ են, սկսում ենք փաթաթել: Կաղամբի թերթի եզրին դնել 1 ճաշի գդալ միջուկ և փաթաթել: Երկու կողմից վրա բերել թերթի եզրերը, նորից փաթաթել: Դնել կաթսայի հատակին: Տոլմաները այնպես շարել, որ փաթաթած կողմը ներքև լինի, որպեսզի չբացվեն: Վրան 1-ական բաժակ բրնձի եփուկ և ջուր լցնել: Տոլմաների երեսի շերտի վրա ափսե շուռ տալ: Եփել 40 րոպե մարմանդ կրակով:
Автор и администратор сайта 1001recepti.info