Պատրաստեք լոլիկի սոուսով մակարոն հետևյալ բաղադրատոմսով
Լոլիկի սոուսով մակարոն շատ համեղ Ճաշատեսակ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Լավ ուտեստ պատրաստելու համար` շատ բան պետք չէ, մի քիչ բանջարեղեն ու մակարոն` և համեղ ընթրիքը պատրաստ կլինի:
Լոլիկի սոուսով մակարոն շատ համեղ Ճաշատեսակ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Լավ ուտեստ պատրաստելու համար` շատ բան պետք չէ, մի քիչ բանջարեղեն ու մակարոն` և համեղ ընթրիքը պատրաստ կլինի:
Մանր կտրտել գազարը, նեխուրի ցողունները, սոխն ու սխտորը, խոր տապակի մեջ ուժեղ կրակի վրա բանջարեղենը ձիթայուղով 5 րոպե շոգեխաշել, աղ ու թարմ աղացած սև պղպեղ անել, ավելացնել ռեհանն ու 1.5 թ.գդ. օրեգանոն, շոգեխաշել ևս 4-5 րոպե, ապա ավելացնել լոլիկի թանձր հյութն ու կարմիր գինին, խառնել, կրակը թուլացնել և եփել 15 րոպե: Այդ ընթացքում` մակարոնը աղ գցած ջրի մեջ եփել: Սոուսին կծու կետչուպ ավելացնել, լցնել մնացած օրեգանոն, ջրքամած մակարոնը, խառնել: Ուտեստը լցնել մատուցվող խոր ափսեի մեջ, վրան պանիր քերել: