Պատրաստեք լցոնած կարտոֆիլ պանրով հետևյալ բաղադրատոմսով
Լցոնած կարտոֆիլ պանրով շատ համեղ Ճաշատեսակ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Լցոնած կարտոֆիլ պանրով շատ համեղ Ճաշատեսակ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Լավ լվացած կարտոֆիլն առանց կլպելու բոլոր կողմերից պատառաքաղով ծակծկել, դնել 220* ջերմ.ջեռոցի մեջ, խորովել մոտ 45 րոպե` մինչև փափկեն: Կարագն ու մանր կտրտած կանաչիները խառնել, դնել սառնարանը: Կարտոֆիլը հանել ջեռոցից, ջեռոցի ջերմաստիճանը դարձնել 180*: Կարտոֆիլները կիսել, միջուկը զգուշորեն հանել, լցնել թասի մեջ, տրորել, ավելացնել համեմված կարագը, քերած պանիրը, ձվի դեղնուցը, սերուցքը, աղ ու պղպեղ անել, լավ խառնել: Ձվի սպիտակուցներին մի պտղունց աղ անել, հարել` մինչև պինդ փրփուր ստացվի, զգուշորեն խառնել խճողակին, ապա դրանով լցոնել կարտոֆիլի կեղևի կեսերը, շարել ջեռոցի տապակի մեջ, եփել 20 րոպե, վրան կանաչի և կարմիր պղպեղ շաղ տալ, մատուցել: