Պատրաստեք հավի ռուլետներ հետևյալ բաղադրատոմսով
ՀԱՎԻ ՌՈՒԼԵՏՆԵՐ շատ համեղ Ճաշատեսակ է:
ՀԱՎԻ ՌՈՒԼԵՏՆԵՐ շատ համեղ Ճաշատեսակ է:
Հավի կտորները հյուսվածքին հակառակ շերտատել, թեթևակի ծեծել, աղով, պղպեղով համեմել։ Վրան բուսայուղ և կիտրոնի հյութ շաղ տալ և 1 ժամ թողնել սառնարանում։ Սոխի սպիտակ մասը շրջանաձև կտրատել, ծիրանաչիրը լվանալ և շերտատել, պանիրը քերիչով անցկացնել, խոզապուխտը շերտ-շերտ կտրատել։ Մսի յուրաքանչյուր շերտին դնել սոխ, ծիրանաչիր, քերիչով անցկացրած պանիր։ Ռուլետի նման պտտել, ապա խոզապուխտով փաթաթել։ Ռուլետները շարել կաղապարի մեջ։ Մեղրը, մանանեխը (2 տեսակները), կիտրոնի հյութը խառնել։ Խառնուրդը քսել ռուլետներին։ Եփել ջեռոցում, մինչև կարմրի։
Автор и администратор сайта 1001recepti.info