Պատրաստեք մակարոնե բներ հետևյալ բաղադրատոմսով
Մակարոնե բներ շատ համեղ Ճաշատեսակ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Մակարոնե բներ շատ համեղ Ճաշատեսակ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Պանիրը քերիչով քերել: Սոխը մանր կամ կիսալուսնաձև կտրատել: Գազարը քերել մեծ քերիչով: Կտրատած գազարի ու սոխի մի մասը տապակել քիչ քանակությամբ բուսական յուղի մեջ, մինչ համարյա պատրաստ կլինի: Պատրաստում ենք սոուսը. Տապակած սոխի ու գազարի վրա 2 բաժակ ջուր լցնել, ավելացնել թթվասեր, աղ ցանել: Հասցնել եռման աստիճանի: Խճողակը խառնել մնացած սոխի հետ, աղ ու պղպեղ ավելացնել: Մակարոնե բները իջեցնել ջրի մեջ, թողնել 1 րոպե: Այնուհետև մակարոնե բները դնել բուսական յուղով տապակի մեջ: Յուրաքանչյուր բնի մեջ խճողակ դնել: Լցնել սոուս: Քերած պանիր ավելացնել: Թխել 25-30 րոպե 180 աստիճանում:
Автор и администратор сайта 1001recepti.info