Պատրաստեք ֆրանսիական տոստեր կարամելացված ծիրանով հետևյալ բաղադրատոմսով
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՏՈՍՏԵՐ ԿԱՐԱՄԵԼԱՑՎԱԾ ԾԻՐԱՆՈՎ Ֆրանսիական Ճաշատեսակ է:
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՏՈՍՏԵՐ ԿԱՐԱՄԵԼԱՑՎԱԾ ԾԻՐԱՆՈՎ Ֆրանսիական Ճաշատեսակ է:
Ծիրանները լվանալ, կիսել, կորիզները հանել, կտրատել: Նուշը չոր թավայի մեջ բովել, սառեցնել: Թավայի մեջ լցնել շաքարավազը, կարամելացնել այն: Ավելացնել թարմ քամած նարնջի հյութը և եփել երկու-երեք րոպե անընդհատ խառնելով: Ավելացնել ծիրանները, շոգեխաշել երեք-չորս րոպե, անընդհատ շուռ տալ: Հացի շերտերի կեղևները կտրել-հանել: Չորս շերտի վրա ընկույզի կրեմ քսել, ծածկել մնացած չորս շերտերով և կտրել հացերն այնպես, որ եռանկյուններ ստացվեն: Ձուն, վանիլային շաքարավազը, կաթը հարել, հացի կտորները թաթախել ստացված հեղուկի մեջ: Թավայի մեջ յուղ հալեցնել, ամեն կողմից երեք րոպե տապակել հացի եռանկյունները: Ափսեի մեջ շարել տոստերը, վրան դնել ծիրանները: Վրան ցանել նուշ և շաքարի փոշի: Կարելի է նաև վանիլային յոգուրտ լցնել վրան:
Автор и администратор сайта 1001recepti.info