Պատրաստեք բրյուսելյան կաղամբով և սնկով բրինձ հետևյալ բաղադրատոմսով
Բրյուսելյան կաղամբով և սնկով բրինձ շատ համեղ Ճաշատեսակ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Բրյուսելյան կաղամբով և սնկով բրինձ շատ համեղ Ճաշատեսակ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Սոխը կիսաօղակների կտրտել, բուսայուղով տապակել՝ մինչև թափանցիկ դառնա, ավելացնել բարակ ձողիկների կտրտած գազարը, տապակել այնքան՝ մինչև գազարը վառ գույն ստանա, ավելացնել ձեռքով պատառոտած կախասունկը, շոգեխաշել 5-6 րոպե, ապա լցնել բրինձը, համեմել աղ ու պղպեղով, բրնձի ծավալի կրկնակի չափով եռջուր լցնել, մշընկույզ շաղ տալ, կափարիչ դնել, հասցնել եռման աստիճանի, կրակն իջեցնել եփել 15-17 րոպե: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, բրյուսելյան կաղամբի գլխիկները խաշել մոտ 8 րոպե, ջրքամել, կիսել, լցնել փլավի վրա, զգուշորեն խառնել, կրակն անջատել, ծածկել, թողնել 10 րոպե համգստանա, ապա լցնել՝ մատուցվող ափսեի մեջ, վրան կտրտած սամիթ շաղ տալ: