MyKitchen.am

Ազգային խոհանոց

Ազգային խոհանոցը "azgayin xohanoc" դա ազգային հնագույն ավանդույթների հիմքով պատրաստված կերակուրներ են, որոնք պահպանելով իրենց ավանդական գաղտնիքները, փոխադրվել են սերդե սերունդ, և առանձնացվել են յուրաքանչյուր ազիգին հատուկ բաղադրատոմսերով:

Ազգային խոհանոցի առանձնահատկությունները  

Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր սեփական պատմությունը, ավանդույթները և իհարկե, իր յուրահատուկ խոհանոցը՝ Ազգային խոհանոցը:Ազգային խոհանոց առանձնահատուկ է տվյալ ազգի տեղանքի բուսական և կենդանական աշխարհով , համեմունքներով, մրգերով , հացահատիկներով, բանջարեղեններով: Ազգային բաղադրատոմսերը համեղ են և ընդունելի տվյալ ազգի համար ,քանի որ այն սերտ կապ ունի ազգի պատմությամ հետ, օրինակ հայերը մի շարք ծովամթերքներով, կոկորդիլոսի մսով կամ բանանով ազգային բաղադրատոմսեր չունեն:

azgayin xohanoc

azgayin xohanoc

Ազգային խոհանոցի մասին

Յուրաքանչյուր ազգային խոհանոց առանձնանում է տվյալ բնաշխարհին բնորոշ կերակրատեսակներով: Այսինքն` ազգային խոհանոց,առանց բնակլիմայական պայմանները և աշխարհագրական դիրքը հաշվի առնելու` գոյություն չունի: Որ տարածաշրջանում,որ ապրում է տվյալ ազգը,նրա օրգանիզմն արդեն ադապտացված է և’ այդ բնակլիմայական պայմաններին, և’ այդ տարածաշրջանում աճող բոլոր բույսերին: Յուրաքանչուր կերակրատեսակ ունի իր որոշակի տեղանքը։ Այդ պատճառով մի տեղանքի կերակրատեսակները հայտնի չեն մեկ այլ տեղանքի բնակիչներին։