Պատրաստեք շոկոլադե երշիկ հետևյալ բաղադրատոմսով
Շոկոլադե երշիկ շատ համեղ Աղանդեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Իհարկե, այս աղանդերը դժվար է համարել օգտակար, նրա միակ օգտակարությունը նրանում է, որ քիմիական բաղադրիչներ չի պարունակում ու պատրաստվում է տնական պայմաններում: Ես այս երշիկը դեռ մանկուց եմ հիշում, երբ մայրս պատրաստում էր, դա իսկական տոն էր և մեծ ուրախություն, քանի որ այն շատ համեղ քաղցրավենիք է: