MyKitchen.am

Փնտրել բաղադրատոմսեր նշված բաղադրիչներով

ավելացնել այլ բաղադրիչ
{source123}setQuery("SELECT * FROM `#__ing` WHERE id IN($val)"); $list = $db->loadObjectList(); foreach ($list AS $comp) { $name = JText::_( 'COM_CCK_'. str_replace( ' ', '_', trim( $comp->name) ) ) ; $form=''; $form.='[[div class="ing_list1 ui-widget-content" style="text-align: left; width: 48px;"]][[h4 class="ing_list "]]'; $form.='[[img src="/%s" width="40" height="35" style="display: inline-block; height: 36px;"]]'; $form.='[[span class="hdname"]]%s[[/span]]'; $form.='[[input type="hidden" name="add_ingrident[]" value="%s"]][[/h4]][[a href="#del" title="Recycle this image" class="close ui-icon ui-icon-close"]][[/a]][[/div]]'; printf($form,$comp->img,$name,$comp->id ); } ?>{/source123}
Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ռահաթ-լոխում սրճային համով

Շաքարավազը լուծում ենք 160մլ ջրի մեջ, օշարակը եռման աստիճանի ենք հասցնում և թույլ կրակի վրա մոտ 5 րոպե եփում ենք մինչև փափուկ գնդիկ ստանանք (եթե կարամելը կաթեցնենք սառը ջրի մեջ փափուկ գնդիկ պետք է ստացվի)։ Յուղաթղթով տապակի մեջ լցնում ենք օսլայի կեսը։ Ջազվեի մեջ լցնում ենք սուրճն ու 150 մլ ջուր և եփում, մինչև սուրճի բարձրանալը: Կարամելային օշարակն ու եփված սուրճը խառնում ենք իրար, ապա ստացված զանգվածի մեջ լուծում ենք մնացած օսլան ու խառնում այնքան մինչև գնդիկներ չլինեն մեջը։ Կաթսան նորից կրակին ենք դնում, ավելացնում ենք աղն ու կիտրոնահյութը։ Անընդհատ խառնելով եփում ենք, որպեսզի գնդիկներ չառաջանան։ Որպեսզի համոզվենք, որ խմորը պատրաստ է, վերցնում ենք մի փոքր սրճային զանգված, սառեցնում ենք և դնում եգիպտացորենի օսլայի վրա, եթե զանգվածը ձիգ է և չի տարածվում, ուրեմն պատրաստ է։ Որպեսզի ավելի պինդ լինի կարող ենք նաև ժելատին ավելացնել: 1 ճ/գդ ժելատինի վրա 6 ճ/գդ ջուր ենք լցնում, որ ուռչի, այնուհետև գոլորշու վրա ենք դնում, որ լուծվի և խառնում ենք զանգվածին։ Ռահաթ-լոխումը օսլայով ձևամանի մեջ ենք լցնում, տարածում ենք, թողնում ենք ամբողջությամբ սառչի։ Ձևամանից հանում ենք և թափահարում ենք, որ օսլայի ավելցուկները դուրս գան։ Ռահաթ-լոխումը խորանարդների ենք բաժանում` կտրելուց առաջ դանակի սայրը շաքարի փոշու մեջ ենք ընկղմում։ Լոխումը շաքարի փոշու մեջ թաթախում ենք, դնում ափսեի մեջ և մատուցում։
Ժելատինը, այնքան էլ պահքային չէ և պահքին խստորեն հետևողները կարող են այն չավելացնել: Պարզապես առանց ժելատինի ավելի փափուկ ռահաթ-լոխում կստանանք:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ռահաթ-լոխում սրճային համով

շագանակագույն շաքարավազ շագանակագույն շաքարավազ 200 gram

սև սուրճ սև սուրճ 3 teyi_gdal

ջուր ջուր 300 ml

օսլա օսլա 70 gram

կիտրոնի հյութ կիտրոնի հյութ 1 chashi_gdal

աղ աղ 1 ptxunc

ժելատին ժելատին 1 chashi_gdal

շաքարի փոշի շաքարի փոշի

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 420դրամ,
իսկ կալորիականությունը ` 40 կկալ

Նշված տվյալներով արդյունք չկա