Պատրաստեք քաղցր պանրիկ հետևյալ բաղադրատոմսով
Քաղցր պանրիկ շատ համեղ Աղանդեր է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Քաղցր պանրիկ շատ համեղ Աղանդեր է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Թթվասերը, կաթնաշոռը, ձուն, սպիտակաձավարը, շաքարավազը, վանիլը խառնել: Բլենդերով ստանալ համասեռ խառնուրդ: Ըստ ճաշակի ավելացնել ընկույզ, կակաո, չամիչ: Տապակի վրա փայլաթիթեղ դնել, լցնել կաթնաշոռի զանգվածը, հարթեցնել մակերեսը: Տապակը դնել մեկ ուրիշ ամանի մեջ, որն ավելի մեծ և խորն է: Մեծ ամանի կիսով չափ ջուր լցնել: Տապակները դնել ջեռոցի մեջ, եփել կես ժամ 160°C-ում: Հանել, սառեցնել, դնել սառցախցիկը 30-40 րոպե: Սառած կաթնաշոռը զգուշորեն հանել, փայլաթիթեղը հեռացնել: Դանակը տաք ջրում պահել, կտրատել, շարել ափսեի մեջ: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնել, լցնել կաթնաշոռի շերտիկների վրա: Կստացվեն կաթնաշոռի միջուկով կոնֆետներ:
Автор и администратор сайта 1001recepti.info