Պատրաստեք կրեմով լցոնած ձագարներ հետևյալ բաղադրատոմսով
Կրեմով լցոնած ձագարներ շատ համեղ Աղանդեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Կրեմով լցոնած ձագարներ շատ համեղ Աղանդեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Ձվերը ջարդել, 100 գ շաքարափոշի ավելացնել լավ հարել, ավելացնել ալյուրը, խառնել՝ որ գնդեր չլինեն, քիչ-քիչ 100 մլ. կաթ ավելացնել, հարել: Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել, ալյուր շաղ տալ: Խմորը 8-10 սմ տրամագծով շրջանակների ձևով լցնել յուղաթղթի վրա, թխել 190* ջերմությամբ ջեռոցում մոտ 12 րոպե, հանել ջեռոցից: Քանի տաք է փաթաթել ձագարաձև կամ գլանաձև կաղապարի վրա, թողնել սառչեն: 400 մլ. կաթի յուղոտ սերը շաքարափոշու հետ հարել, վանիլի յուղ ավելացնել: Սառած ձագարները լցոնել կրեմով, զարդարել շոկոլադի քերուկով: