Ինչպես պատրաստել կրեմ դիմլոմատ
Չոր դոնդողի վրա 60 մլ ջուր լցնել, թողնել 10-15 րոպե` մինչև դոնդողը ուռչի: Եփովի կրեմ պատրաստելու համար` թասի մեջ լցնել շաքարավազի կեսը` 40 գ, ավելացնել օսլան, 100 մլ կաթ լցնել, լավ խառնել, մեկիկ-մեկիկ ավելացնել ձվերը` ամեն ագամ լավ հարելով. սա դնել մի կողմ: Մնացած կաթը լցնել սոտեյնիկի մեջ, ավելացնել մի պտղունց աղ, մնացած շաքարավազը, դնել կրակին, հասցնել եռման աստիճանի, ապա կրակից վերցնել, այս տաք կաթից 2 ճ գդալի չափ լցնել ձվով խառնուրդի մեջ, վերջինս հարել, ևս 2 անգամ կրկնել գործողությունը, ապա թասի պարունակությունը դատարկել սոտեյնիկի մեջ, դնել կրակին, խառնելով հասցնել եռման աստիճանի, թողնել այն թանձրանա, կրակից վերցնել, ավելացնել կարագը, հարել` մինչր այն հալվի և միաձուլվի կրեմին: Դոնդողը դնել մարմանդ կրակին, հալեցնել, լցնել կրեմի վրա, խառնել: Կրեմի հենց մակերեսին սննդային թաղանթ փռել, թողնել կրեմը սառչի: Սերուցքը գործիքով հարել, վանիլին ավելացնել. հարել միջին արագությամբ: Սառած կրեմին ավելացնել սառած սերուցքի կեսը, նրբորեն խառնել, ապա ավելացնել մնացած սերուցքը, խառնել: Մատուցել վարդակների մեջ, զարդարել` ըստ ցանկության: