Պատրաստեք կաթնաշոռով աղանդեր հետևյալ բաղադրատոմսով
Կաթնաշոռով աղանդեր շատ համեղ Աղանդեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Կաթնաշոռով աղանդեր շատ համեղ Աղանդեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Կարագն ու շաքարափոշին միասին հարել, ավելացնել աղացած կաթնաշոռը, լավ խառնել, զանգվածը 2*1*1 հարաբերությամբ 3 մասի կիսել: Փոքր կեսին կտրտած ընկույզ ավելացնել, խառնել, գնդեր ձևավորել, դնել սառցախցիկը: Մյուս փոքր կեսին մանրացրած չորաբլիթ խառնել, հունցել: Մնացած զանգվածին կակաո խառնել, լավ տրորել: Չորաբլիթով և կակաոյով զանգվածները բաժանել ընկույզի գնդիկների չափով բաժինների, բլիթներ ձևավորել: Ընկույզով գնդիկը դնել չորաբլիթով շրջանակի վրա, գունդ ձևավորել, ապա դա էլ դնել կակաոյով բլիթի վրա, գունդ ձևավորել, 10-15 րոպեով դնել սառցախցիկը: Տափակ ափսեի մեջ խտացրած կաթ լցնել, մյուսի մեջ` քերած շոկոլադ, 3-ի մեջ` կոկոսի քերուկ: Գնդերը թաթախել խտացրած կաթի մեջ, թավալել քերած շոկոլադի կամ կոկոսի քերուկի մեջ: