Պատրաստեք հատապտուղներով սմուզի հետևյալ բաղադրատոմսով
Հատապտուղներով սմուզի շատ համեղ Աղանդեր է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Սա ուղղակի վիտամիններով հարուստ պայթուցիկ է, որն անպայման դուր կգա ձեր երեխաներին: Այս բաղադրատոմսով կարելի է ցանկացած հատապտուղից սմուզի սարքել: Ձմռանը կարելի է սառեցրած հատապտուղներ օգտագործել, իսկ ամռանը՝ կախված առկայությունից:Եթե հատապտուղները թթու են, կարելի է շաքարավազ կամ մեղր ավելացնել: Ամռանը կարելի է նաև մի քիչ սառույց լցնել, որպեսզի թարմություն հաղորդի: