Պատրաստեք ծիրանե դոնդող ելակի սոուսով հետևյալ բաղադրատոմսով
Ծիրանե դոնդող ելակի սոուսով շատ համեղ Աղանդեր է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Ծիրանե դոնդող ելակի սոուսով շատ համեղ Աղանդեր է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Ժելատինի վրա 100մլ ջուր լցնել ու մի ժամ թողնել: Հետո եռման աստիճանի հասցնել, բայց չեռացնել: Ծիրանը խորանարդիկներ բաժանել: Օշարակը բացել ջրի հետ, որ 500մլ դառնա: Ավելացնել շաքարավազ, խառնել, մինչ հալչի: Օշարակի մեջ ծիրան լցնել: Ավելացնել ժելատին, խառնել: Լցնել կաղապարրների մեջ, դնել սառնարան, մինչ ամբողջությամբ հալչի: Երբ սառի, կարելի է պատրաստել սուոսը: Ելակը բլենդերի մեջ դնել, հարել: Եթե բլենդեր չկա, կարելի է ելակը մաղով անցկացնել: Ավելացնել ելակը 150մլ ջրի մեջ, շաքարավազ, դնել կրակի վրա, եռման հասցնել: Օսլան բացել 100մլ ջրով: Լցնել եռացող սոուսի մեջ, խառնել ու անմիջապես կրակն անջատել: Հովացնել: Լցնել ափսեների մեջ: Որպեսզի ժելեն հեշտ լինի հանել կաղապարների մեջից, կարելի է ափսեները մի քանի րոպե ջրի մեջ դնել: Սոուս լցնել: Ցանկության դեպքում քերած շոկոլադ լցնել կամ շաքարի փոշի:
Автор и администратор сайта 1001recepti.info