Պատրաստեք բանանով լցոնած հավ հետևյալ բաղադրատոմսով
ԲԱՆԱՆՈՎ ԼՑՈՆԱԾ ՀԱՎ շատ համեղ Ամանորյա բաղադրատոմսեր է:
ԲԱՆԱՆՈՎ ԼՑՈՆԱԾ ՀԱՎ շատ համեղ Ամանորյա բաղադրատոմսեր է:
Սխտորը խոշոր կտրատել: Սոխը և համեմը մանրացնել: Հարիչով խառնել սոխը, սխտորը, նարնջի և կիտրոնի հյութերը, շաքարավազը, չամանը, օրեգանոն, կիտրոնը, պղպեղը, աղը և համեմը: Ավելացնել ձիթայուղը և խառնել, մինչև դառնա միատարր զանգված: Մարինադը երկու հավասար մասի բաժանել և ամեն հավը մարինացնել խառնուրդի մի կեսի մեջ: Թողնել մի քանի ժամ: Ջեռոցը տաքացնել 175 աստիճանով: Տապակի վրա յուղաթուղթ դնել: Բանանի ծայրերը կտրել և 15 – 20 րոպե խորովել, մինչև կեղևը մգանա: Հանել ջեռոցից, սառեցնել: մաքրել, կտրատել, դնել թասի մեջ: Սխտորը ճզմել: Բուսայուղը, շագանակագույն շաքարավազը, սխտորը, ռոմը խառնել խորը ամանի մեջ: Խառնուրդից 3 թեյի գդալ լցնել բանանի վրա: Տրորել բանանները և վերածել խյուսի: Ջեռոցը 200 աստիճան տաքացնել, հավը մարինադից հանել, չորացնել: Ներսի կողմից աղ և պղպեղ քսել, ներսից քսել նաև ռոմով խառնուրդը: Բանանի խյուսը լցնել հավի փորի մեջ և ոտիկները կապել: Հավին քսել ռոմի խառնուրդ, 45 րոպեից 1 ժամ դնել ջեռոցի մեջ, ժամանակ առ ժամանակ վրան լցնելով ռոմով հյութից: Եթե հավը սկսի արագ սևանալ, պետք է ծածկել ալյումինաթերթով: Եփվելուց հետո թողնել 10 րոպե, ապա մատուցել:
Автор и администратор сайта 1001recepti.info